Երեւան-Սեւան մայրուղին փակած քաղաքացիները պայմանավորվեցին Սասուն Միքայելյանի հետ

Երեւան-Սեւան մայրուղին փակած Սեւանա լճի ափամերձ տարածքների տնտեսվարողները ճանապարհը բացել են ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ զրույցից հետո:

Միքայելյանը ուղեւորվում էր Սեւանի ափամերձ ԵԿՄ պատանեկան ճամբար: Ցուցարարները սկզբում ասել են, որ պատրաստ են բացել Միքայելյանի ճանապարհը, սակայն նա նշել է, որ մենակ չի գնա առաջ: Միքայելյանը ճանապարհը փակողներին առաջարկել է բացել այն ամբողջությամբ եւ սպասել մինչեւ չորեքշաբթի:

«Եթե մինչեւ չորեքշաբթի լուծում չեղավ, ես էլ ձեր հետ կգամ ճանապարհը նորից փակեք», նրանց ասել է Սասուն Միքայելյանը:

Տնտեսվարողները ճանապարհը փակել են եւ պահանջում են, որպեսզի շրջակա միջավայրի նախարարն ու առողջապահության նախարարը հստակ պարզաբանում տան Սեանում լողալու վտանգավորության մասին իրենց հայտարարությունների կապակցությամբ:

.Տնտեսվարողները նշում են, որ, եթե Սեւանի ջուրը իսկապես վտանգավոր է, ապա այդ դեպքում թող փակեն նաեւ դեպի Արարատյան դաշտ ուղղվող ջուրը, որը ոռոգում է այգիները: Նրանք հայտնում են, որ լճի ջրի վտանգավորության մասին հայտարարությունները էապես կրճատել են դեպի լիճ մարդկանց հոսքը եւ այդպիսով նվազեցրել իրենց եկամուտները:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ