Հրդեհ գազալցակայանի հետնամասում. գազի ավտոցիստեռնի պայթյունը կանխվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 16:46-ին, ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում բռնկված հրդեհի կանչից վերադառնալու ճանապարհին նկատել է, որ Գրիբոյեդով փողոցի մոտակայքում բռնկվել է 10 տոննա տարողությամբ հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռն, որի հարևանությամբ գտնվում է ևս մեկ լիցքավորված պահեստային ցիստեռն:

Պարզվել է, որ Ադոնց փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող գազալցակայանի հետնամասում այրվում է «Տիչինա» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնից գազալցակայան միացված պոմպի հատվածը:

Հրշեջ-փրկարարները ժ.16:50-ին հրդեհը մեկուսացրել են, մարվել` ժ.16:58-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ