Կետի փսխանքի շնորհիվ ձկնորսը մեծ կարողության տեր է դարձել

Ձկնորսը 5 տարի առաջ իր տուն տեղափոխած խեժային մասսայի շնորհիվ մեծ կարողության տեր է դարձել:

Ինչպես հայտնում է Sinar Harian-ը, թաիլանդցի ձկնորսը 2014 թվականին ափամերձ հավածում տարօրինակ պինդ գունդ է հայտնաբերել ու, հետաքրքրությունից ելնելով, այն իր տուն տարել:

58-ամյա Սուվաթ Չիտչանտուեկը, իր գտածոյի մասին որևէ գաղափար չի ունեցել, և միայն զայրույթի կամ ձանձրույթի պահին այն երբեմն դանակով կտրատել ու փորել է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի ուշ, ձկնորսների հետ զրույցում նա պատմություններ է լսել նման զանգվածների հայտնաբերման մասին ու տեղեկացել, որ դրանք մեծ կարողություն արժեն:

Հասկանալով, որ իր գտածոն այդ նույն նյութից է, այն անմիջապես տարել է հատուկ վայր՝ վաճառելու:

Պարզվել է, որ դա սապատավոր կետի փսխանքն է: Այն հիմնականում օգտագործվում է բժշկության մեջ և զարդերի պատրաստման համար: Դրա մի կտորը գնահատվել է 25 000 ֆունտ սթերլինգ:

Մասնագետները տղամարդուն ասել են, որ այն ավելի բարձր կգնահատվեր, եթե կտրատված ու վնասված չլիներ, իսկ տղամարդն ափսոսանքով հայտնել է, որ գաղափար չի ունեցել դրա արժեքի մասին, այլապես ավելի խնամքով կվերաբերվեր դրան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ