Արդեն 50 փրկարար, 9 մարտական հաշվարկ. Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհը տարածվում է

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ բռնկված հրդեհը դեռ չի մարվել:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից` նշելով, որ այս պահին հրդեհի վայրում աշխատում է 9 մարտական հաշվարկ:

«Հրդեհն այնպիսի տարածքում է, որ մեքենան չի կարողանում մոտենալ, ջուր չեն կարողանում օգտագործել, եւ մեր աշխատակիցները հրդեհը մարում են անձնական միջոցներով` բահերով, լաթերով եւ այլն»,- հայտնեցին լրատվական ծառայությունից:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 50 փրկարար, նաեւ 3 ջրատար քաղաքապետարանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ