Մարդու կյանքի յոթամյա փուլերը

0-7 տարեկան

Աշխարհի ընդհանուր ճանաչողություն` հիմնարար մակարդակում, մոր հետ կապ: Շրջափուլի ավարտը համընկնում է մայրական պաշտպանությունից բավականին ցավոտ պոկմանը, հետաքրքիր, բայց սառը աշխարհի մեջ ընկղմվելուն:

7-14 տարեկան

Սեփական անհատականության ճանաչում, աշխարհի ավելի նեղ ճանաչողություն:

14-21 տարեկան

Ընդվզում, սեփական գերազանցության գիտակցում: Աշխարհի, շրջապատողների փոփոխման եւ սովորականի ավերման պահանջ:

21-28 տարեկան

Կայունացում, վերադարձ հասարակություն, դրա արժեքի գիտակցում: Ցանկություն է առաջանում ավելի լավը լինելու, քան նախորդ սերունդները: Ընտանիք ստեղծելու, համապատասխան աշխատանք գտնելու ձգտում:

28-35 տարեկան

Սեփական ընտանեկան օջախի վրա աշխատանք: Նախորդ յոթամյա փուլերը հաջող անցնելու դեպքում սեփական ընտանիքի վրա աշխատանքն ավելի հեշտ կընթանա, դա վերաբերում է նաեւ կարիերային:

35-42 տարեկան

Թվում է, թե ամեն ինչ զրոյից է սկսվում, բայց ընդամենը փորձի վերաիմաստավորում է տեղի ունենում: Վերաիմաստավորվում է ընտանիքի, մարդկանց, կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Հասարակությանը վերաբերմունքը եւս փոխվում է, աշխատանքը գնահատվում է ոչ թե հետաքրքրության տեսանկյունից, այլ էներգածախսերի եւ այն ժամանակի, որը մնում է կյանքի համար:

42-49 տարեկան

Ընտանիքում, հասարակությունում կյանքի լիության զգացում: Սխալների վրա կատարված աշխատանքի շնորհիվ մարդը նվաճում է կյանքի այն ոլորտները, որոնք նախկինում անմատչելի էին: Բայց հաճախ այդ շրջափուլն ավարտվում է էկզիստենցիալ հարցերի անցնելով, ինչպես օրինակ. ո՞րն է իմ գոյության իմաստը:

49-56 տարեկան

Ոգեղեն հեղափոխություն: Հոգեւոր կողմնորոշիչների, հարցերին պատասխանների պահանջ: Հետագայում ամեն ինչ շարունակվում է պարույրաձեւ: Ամեն յոթ տարին մեկ մարդը մեկ գալարով վեր է բարձրանում եւ դարձյալ անդրադառնում է  բոլոր հավերժական հարցերին` դրանց վերաբերյալ ավելի շատ պատասխաններ ստանալով: Յոթամյա շրջափուլում ամեն տարին անցնում է որոշակի երկնային մարմնի նշանի տակ, որն իր անկրկնելի ազդեցությունն ունի մարդու կյանքի վրա

Յոթ տարուց շրջափուլը նորից է սկսվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ