![]()
«Սաղ երկրից փախնում են, երկիրը կործանվում է, մարդիկ սոված են, էսա պատերազմ է սկսվելու, ճար չունենք, պտի հողեր տանք, բա չիմացա՞ր… խի դու ես քաղաքից չե՞ս … վա՜յ էս ինչա անում Նիկոլը, մեր ազնվ ցեղը կորչելու է զուր տեղը». նմանատիպ հիմարություններով մոտ 2 ժամ էն «ԴԵՂԻՆ ԹՈՒՄԲԱՆԱՎՈՐԻ» երդվյալ Գյալմանյուզի լրագրողները փորձում էին գլուխս արդուկել …
-Ովա՞ փախել երկրից,- պատասխան չկա
-Ինչի՞ համար է փախել,-պատասխան չկա
-Հեղափոխությունից հետո ո՞վ և ինչի՞ պատճառով է սոված մնացել,- պատասխան չկա:
Մի պահ եթե իրականությունից կտրվես ու դրանց լսես, կթվա թե Հայաստանում իսկական Արմագեդոն է սկսվել: Երկնքից հսկայական երկնաքարը գալիս է ուղիղ Հայաստանի վրա, պարսիկները փղերով մի կողմից, թուրքերը հրթիռներով մի կողմից, Վրաստանը հեծելազորով մի կողմից, ադրբեջանիներն էլ տանկերով մյուս կողմից…
Սա էլ դեռ բավական չէ, դժոխքում կաթսաների տակ վառվող կրակն անընդհատ թեժացնում են հայերիս համար:
Մի անելանելի իրավիճակ… Լավ, բա մեր ազնիվ ցեղը կորչելու՞ է զուր տեղը:
Հետո ասում ես հլը մի րոպե… մտածում ես… այ մարդ չէ էլի, հարազատներիցդ, ընկերներիցդ, բարեկամներից ու ծանոթներիցդ ոչ ոք երկիրը չի լքել Հեղափոխությունից հետո, ոչ ոք գործազուրկ չի դառել, ու ոչ ոք` ով ժաանակին կուշտ էր, հիմա սոված նստած չէ:
Տնից դուրս ես գալիս, չէ էլի, ոնց որ թե ամեն բան նորմալ է, կյանքը եռում է, մարդիկ հույսով լցված են, որ ավելի լավ է լինելու, սրճարաններում էլ մի բաժակ սուրճ խմելու համար ազատ սեղան կարող է չգտնվի:
![]()
Ու հետո սկսում ես էդ նույն մարդկանց հիշեցնել իրենց անցած ճանապարհը …
Էդ դու չէի՞ր, որ ժամանակին ՀՀԿ-ի համար էիր աշխատում, էդ դու չէի՞ր որ Կարապետյան Կարենին ազգի «Սիմպոն» էիր սարքել, դու չէի՞ր որ համաԲադասխանի գովքն էիր կապել, որ ՕՊՏԻԼԱՄԱՑՈՒՄ լինի, դու չէիր որ Մարգարյան Տարոնից հոդվածի «զակազներ» էիր ստանում, դու չէի՞ր որ Հեղափոխության օրերին Հակոբյան Աննայի նկարն էիր դրել ու գրել, որ SAS-ից առևտուր է արել, հա… էդ դու էիր, որ ինձ ասում էիր թող Նիկոլը փող տա, իրա համար կաշխատենք, փողին մուննաթ…
Դու էս դառել ազգի ու երկրի մասին մտածո՞ղ… մարդ ով 2 կոպեկով ծախում է սեփական կարծիքն ու տեսակետը ու խեղաթյուրում իրականությունը:
Անհայրենիք ԳՌԴՈՆՉԻ եղել եք, ԳՌԴՈՆՉԻ էլ կմնաք…
աղբյուրը՝ Տարոն Չախոյան
«Սաղ երկրից փախնում են, երկիրը կործանվում է, մարդիկ սոված են, էսա պատերազմ է սկսվելու, ճար չունենք, պտի հողեր տանք, բա…
Posted by Taron Chakhoyan on Sunday, July 14, 2019
![]()