![]()
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակվող պրոֆեսիոնալ լուսանկարիչ Դեն Ուորենը լուսանկարներ է հրապարակել, որոնք ճակատագրական են եղել իր ու իր ընտանիքի անդամների համար:
Ինչպես հաղորդում է life.ru-ն՝ ընտանեկան հանգստի գնալու ժամանակ, Դենն այդ անգամ որոշել է իր հետ վերցնել նաև իր դրոնը, որպեսզի կարողանար ավելի գեղեցիկ լուսանկարներ անել վերևից:
«Տեսնո՞ւմ եք այս սև շողքը, որ ուղղվում է դեպի ափում գտնվող մարդկանց կողմը: Սա այն է, ինչ ես տեսել եմ իմ դրոնից հանգստյան այս օրերին: Ահ, այո՜, այդ մարդկանցից 3-ն իմ երեխաներն են»,- գրել է նա:
Նա հայտնել է, որ տեսնելով տեղի ունեցողը՝ նա բարձր բղավել է ու հրահանգել երեխաներին արագ դուրս գալ ջրից:
Դենը գրել է, որ երկրորդ լուսանկարն արդեն բղավոցեց հետո է արվել, երբ երեխաները դուրս էին վազում ջրից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լուսանկարիչն իր դրոնը հիմնականում օգտագործել է միայն աշխատանքի ընթացքում, այդ անգամ, սակայն, նա որոշել է այդուհանդերձ տանել տեսանկարահանող սարքը՝ հանգստավայր, ու դրա շնորհիվ կանխարգելվել է հնարավոր վտանգը:
![]()
Դենն ասել է, որ այս դեպքը մեծ ազդեցություն է ունեցել նաև իր երեխաների վրա, որոնք այժմ գերադասում են ավազե դղյակներ կառուցել, քան ջուրը մտնել:
![]()
![]()