![]()
«Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում տեղի էր ունենում Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Կովկաս պարային համույթի հրաշք սաները։ Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ Քոչարին հայկական պար չէ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կովկաս» համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի կինը՝ Լիանա Պողոսյանը:
Նա նշել է, որ իրավիճակը վայրկյանների ընթացքում ավելի է թեժացել և երեխաների անվտանգությունը նույնպես սպառնալիքի տակ է եղել.
«Սակայն նման պահվածքը ավելի ոգևորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին մեր երկիրը։ Ոստիկանություն կանչվեց և դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։
Միջադեպը և մեկ անգամ ապացուցում է մեր արևելյան հարևանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների և արվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս և Կովկաս պարային համույթը։ Երեխաների և համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է»,- գրել է Լիանա Պողոսյանը։
Ժամեր առաջ Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում տեղի էր ունենում Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Կովկաս պարային համույթի հրաշք սաները։ Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ Քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը վայրկյանների ընթացքում սվելի էր թեժանում ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր։ Սակայն նման պահվածքը ավելի ոգեւորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին մեր երկիրը։ Ոստիկանություն կանչվեց եւ դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը եւ մեկ անգամ ապացուցում է մեր արեւելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների եւարվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս եւ Կովկաս պարային համույթը։ Երեխաների եւ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է։
Posted by Liana Poghosyan on Saturday, July 13, 2019
![]()