Սիրուշոն հիացրել է երկրպագուներին իր երկարափեշ զգեստով

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Նա  իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։

Սիրուշոն այժմ գտնվում է Կանադայում, իսկ ավելի վաղ մեկնել էր Բեյրութ, որտեղ մասնակցել է Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվել Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով:

Լուսանկարում  Սիրուշոն վառ շպարով է, գեղեցիկ հարդարված վարսերով, կրում է կարմիր, երկարափեշ, ուսերը բաց, շքեղ զգեստ։ Կերպարն անբողջացրել են երգչուհու ապրանքանիշի գեղեցիկ զարդերն ու գոտին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ