![]()
31-ամյա Նուրուլ Էզաթուլ Աքման մալայզիական Պորտ Դիքսոն քաղաքից վարակվել է մակաբույծից լողափին բոբիկ զբոսելիս։
Նա տարօրինակ կնճիռներ է նկատել ոտնաթաթին ընտանիքով լողափ մեկնելուց հետո։ Այնուհետեւ այդ տեղում մաշկը կարծրացել է՝ նմանվելով բշտի։ Բացի այդ, ոտնաթաթի ստորին հատվածը սկսել է քոր գալ։
Կինը իր խնդիրը պատմել է ծանոթ մերսողին, եւ նա ենթադրել է, որ նա նյարդային վերջույթների հետ կապված խնդիր ունի։
Հիվանդանոցում հիվանդի մոտ անկիլոստոմա են հայտնաբերել՝ մակաբույծ որդ, որն ապրում է արտաթորանքով աղտոտված խոնավ միջավայրում։ Մասնագետը կնոջը բացատրել է, որ դա կարող էր պատահել միայն լողափին՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ պարբերաբար կեղտոտում են կենդանիները։
![]()
Կնոջը եռօրյա դեղորայքային բուժում են նշանակել, այդ դեղերը կարող էին ոչնչացնել մակաբույծին։ Նուրուլը պատմել է, որ գիշերները զգում էր որդի շարժվելը ոտքի մեջ, բայց երրորդ օրն արդեն այն դադարել է ակտիվություն ցուցաբերել։
![]()