![]()
Մարդկանց մեծ մասը ձգտում է ապրել, որքան հնարավոր է, երկար։ Պարզից էլ պարզ է, որ դրան կարելի է հասնել ավելի հաճախ ֆիզիկական վարժություններ անելով, ճիշտ սնվելով և նմանատիպ այլ առողջարար բաներով, որոնք հաճախ ձանձրալի են ու միապաղաղ։ Բայց կան այլ եղանակներ ևս, որոնք կապահովեն Ձեր երկարակեցությունը։
Բարեհամբույր լինելը
![]()
Բարեհամբույր լինելն օգնում է ոչ միայն մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելուն, այլև Ձեր իսկ կյանքը երկարացնելուն։ 20-ամյա մի հետազոտությանը մասնակցում էին 70-103 տարեկան մարդիկ, և պարզվեց, որ նրանք, ովքեր թոռնիկներ ունեին, որոնց մասին հոգ էին տանում, ապրել են ավելի երկար, քան ընտանիք չունեցողները, ովքեր ոչ մեկին չեն խնամում ու ոչ մեկի մասին հոգ չեն տանում։ Սակայն պետք է նշել, որ այն մարդիկ, ովքեր չափից դուրս էին մտահոգվում այլ մարդկանցով, հայտնվում էին սթրեսային իրավիճակում, որը բացասաբար էր ազդում նրանց առողջության վրա։
Լեզու սովորելը
![]()
Տորոնտոյի Յորք համալսարանի, Էդինբուրգի համալսարանի, Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ երկրորդ լեզու սովորելը 4-5 տարով կանխում է թուլամտության ախտանիշները։ Մի ուրիշ հետազոտության համաձայն էլ՝ նոր լեզու սովորելն օգնում է ուղեղին զարգացնել նոր կապեր, ուժեղացնել արդեն եղածներն ու, հետևաբար, լավացնել ուղեղի աշխատանքը։
Սթրեսներ ունենալը
![]()
Հանգիստ, ոչ սթրեսային աշխատանքը բարձրացնում է մահվան ռիսկը 43 %-ով, այնպես որ, մի փոքր սթրեսը կարող է օգտակար լինել Ձեզ։ Խոսքն ամենևին էլ խորը ու երկարատև սթրեսների մասին չէ։ Բայց կարճատև փոքր վախերը, որ մենք զգում ենք կարող է դրական ազդեցություն ունենալ մարմնի վրա, որը, բնականաբար, օգտակար է առողջությանը։ Գաղտնիքն այդ վախերին մեր մարմնի ֆիզիկական պատասխանի մեջ է։
Շատ գումար վաստակելը
![]()
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ շատ գումար ունենալն օգնում է ավելի շատ հետևել մեր առողջությանը, զբաղվել առողջ ապրելակերպով, աշխատանքային ավելի լավ պայմաններ ունենալ, ավելի քիչ անհանգստանալ ու ավելի լավ կրթություն ստանալ։
Գարեջուր խմելը
![]()
Time ամսագիրն իր կողմից իրականացվող հետազոտության ընթացքում շուրջ 20 տարի հետևել է 55-65 տարեկան մոտ 2000 մարդկանց։ Մասնակիցների 59%-ը, ովքեր օրական 1-3 բաժակ գարեջուր են խմում, երկու տասնամյակի ընթացքում դեռ ողջ էին՝ ի տարբերություն 40% hարբեցողների ու 31% չխմողների։
Ծիծաղելը
![]()
Ծիծաղը թուլացնում է մարմինը, նվազեցնում սթրեսի հորմոնները, ավելացնում երջանկության հորմոննորի՝ էնդորֆինների քանակը և նույնիսկ այրում է կալորիաները։ Մի հետազոտություն նույնիսկ ցույց է տվել, որ ծիծաղող մարդկանց մոտ սրտի կաթվածի հավանականությունն ավելի ցածր է, քան նրանց միշտ լուրջ ընկերների մոտ։
Գեղեցիկ լինելը
![]()
Ցավոք, Կանադայի համալսարաններից մեկը պարզել է, որ միջին գեղեցկություն ունեցող մարդիկ այնքան երկարակյաց չեն, որքան շատ լավ տեսք ունեցողները։
Գնումների գնալը
![]()
Չնայած կան մարդիկ, ում համար գնումների գնալը ձանձրալի ու հոգնեցուցիչ է։ Հետազոտողները պարզել են, որ այն նպաստում է երկարակեցությանը, հատկապես՝ տղամարդկանց։
Կծու ուտելը
![]()
Վերջին երկու հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սննդակարգում կծու ավելացնելը մի քանի տարով ավելացնում է կյանքի տևողությունը։
![]()