Ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ստեղծել են «SOS Սևան» նախաձեռնությունը և բոլոր հետաքրքված քաղաքացիներին հրավիրում են քննարկման՝ Սևանի փրկության առաջակությունների մշակման և Կառավարությանը ներկայացնելու համար:

«Մեր աչքերի առաջ տեղի է ունենում Սևանա լճի աննախադեպ ծաղկում: Գիտնականներն ու հասարակությունն ահազանգում են Սևանա լճի ներկայիս աղետալի վիճակի մասին և կոչ անում շտապ միջոցներ ձեռնարկել լճի փրկության համար, որպեսզի Սևանա լճի համար անդառնալի հետևանքներ չունենանք:

Ցավոք, պատկան մարմինները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նսեմացնում են առկա վտանգները և չեն առաջարկում առաջնահերթ քայլեր Սևանի փրկության համար»,- նման հայտարարություն են տարածել նախաձեռնության անդամները։

Օգտատերեից մեկը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասը ներկայացնում է  երևույթը․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ