![]()
Բանկային համակարգ — ընդհանուր դրամա-վարկային մեխանիզմի շրջանակներում գործող տարբեր տիպի ազգային բանկերի և վարկային կազմակերպությունների համախմբություն։
Բանկային համակարգը ներառում է կենտրոնական բանկը, կոմերցիոն բանկերի ցանց և այլ վարկա-հաշվարկային կենտրոններ։
Կենտրոնական բանկը պետական էմիսիոն и արտարժույթային քաղաքականություն է վարում, հանդիսանում է պահուստային համակարգի միջուկը։ Կոմերցիոն բանկերը կատարում են բոլոր տիպի բանկային գործառույթներ:
![]()
Հայաստանի բանկային համակարգը Հայաստանի ֆինանասական շուկայի խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում են 17 առևտրային բանկեր 525 մասնաճյուղերով։
![]()