![]()
Ավա Քառլինը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ՝ կրանիոսինոստոզով։ Դա գանգակարերի վաղ փակումն է, ինչը նպաստում է գանգի դեֆորմացմանն ու ներգանգային հիպերտենզիային։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել ճզմված գանգով։
Բժիշկներն ասել են, որ այդ դեֆեկտը կանցնի ինքն իրեն ժամանակի ընթացքում։ Սակայն հակառակ կանխատեսումներին, առաջին վեց շաբաթներին փոքրիկը գրեթե չի կարողացել շարժվել։ Միայն ծնողների համառությունն է ստիպել բժիշկներին ավելի մանրակրկիտ բուժզննում իրականացնել եւ ճիշտ ախտորոշում անել։
Բժիշկները ծնողներին նախազգուշացրել են, որ կրանիոսինոստոզը կարող է բացասաբար ազդել ուղեղի զարգացման վրա։ 18 ամսական հասակում աղջկան գանգի վերականգնման ինը ժամ տեւած վիրահատության են ենթարկել։ Դրա համար վիրաբույժները ստիպված էին կոտրել Ավայի գանգը եւ դրանից «նոր գլուխ» հավաքել։
![]()
Լիակատար վերականգնման համար աղջկան երկու տարի էր պետք։ Հիմա Ավան սովորական, առողջ երեխայի տեսք ունի, եւ ոչինչ, բացի գանգի սպիից, չի մատնում այն, թե ինչի միջով է անցել նա։
![]()
![]()