![]()
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիան են իրականացրել։ Ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Բերման է ենթարկվել 6 քաղաքացի։
Ոստիկանությունից մեզ ասացին, որ ակցիայի մասնակիցները ոստիկանություն են տարվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 182–րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։) նախատեսված արարք կատարելու համար:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Երեւանում։ Նրանք փորձեցել են փակել Թումանյան փողոցը, որտեղով պետք է անցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։
Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրեցրել փողոցից:
![]()
![]()