![]()
Ամերիկյան Բոուլդեր քաղաքում արջը մեքենա է «առևանգել» և հայտնվել ՃՏՊ-ում: Կենդանին մտել է ավտոմեքենան, որի դռները փակ չեն եղել, սակայն հանկարծակիորեն դուռը փակվել է:
Փորձելով դուրս գալ մեքենայից՝ կենդանին փոխանցման տուփը դրել է չեզոք ռեժիմի վրա, մեքենան անցել է բլրի լանջով և բախվել է ծառին: Բախումից հետո գիշատչին հաջողվել է դուրս գալ մեքենայի սրահից: Վթարի հետևանքով մեքենան լրջորեն տուժել է:
Արջը թաքնվել է: Ոստիկանությունը տեղի բնակիչներին կոչ է արել մեքենայի դուռը բաց չպահել:
![]()
![]()