Խոսրովի անտառը խոշոր հրդեհից հետո կրկին ծաղկել է

Վայրի բնության պահպանության հիմնադրամը տեղեկացնում է, որ Խոսրովի անտառը երկու տարի առաջ տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո վերականգնվում է, սկսել է կանաչել։

«Բնությունը վերականգնվում է։ Նկարներում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այն հատվածն է, որն ամբողջությամբ այրվել էր 2 տարի առաջ պատահած հրդեհի ժամանակ։ Այս տարի տարածքը սկսել է կրկին ծաղկել։

Լուսանկարները՝ Ալեքսանդր Մալխասյանի», — նշվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերին Խոսրովի անտառում խոշոր հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ այրվել էր 2200 հա հողատարածք, որից 900 հա-ն կաղնուտ է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ