Վարչապետ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը զբոսնել են Հանրապետության հրապարակում

Համատեղ ասուլիսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ դուրս է եկել կառավարության շենքից և զբոսնել Հանրապետության հրապարակում:

Պատմության թանգարանի մոտ հավաքվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր Փաշինյանի ու Տուսկի զբոսանքի ընթացքում վանկարկել են «Նիկոլ, խաբեբա», իսկ ոստիկանությունը վերջիններիս շրջափակել է և չի թողել առաջանալ:

Զբոսանքից հետո պաշտոնյաներն այցելել են տարածքի ռեստորաններից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ