![]()
Եթե սիրահարվեք Կենդանակերպի այս նշանին, իմացեք՝ հավերժ դատապարտված եք: Նա տարբերվում է բոլոր նրանցից, ում Դուք երբևէ սիրել եք. խոսքը Կարիճի մասին է: Կարիճներն ընկերասեր են և երեկույթների ոգին են, բայց նրանք սիրում են նաև մենությունը:
Կարիճներն անմիջապես հասկանում են՝ երբ են իրենց ստում: Այնպես որ, զգուշացեք: Նվիրվածությունը Կարիճի համար ամենակարևորն է: Եթե Դուք դարձել եք Կարիճի ընկերը, ապա նրանից կստանաք անմնացորդ նվիրվածություն և օգնություն՝ ցանկացած պահի:
Սա շատ վստահելի նշան է: Կենդանակերպի այս նշանը երբեք երկրորդ հնարավորություն չի տալիս: Մի հիասթափեցրեք նրան: Հիասթափված Կարիճը ճակատագրից վտանգավոր է:
![]()
![]()