![]()
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ` Գոհար Աբաջյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Նկար մը հրաշալի երեկոյէն մը»:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ:2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ:2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն:
![]()
![]()