Հմայիչ Սիրուշոն վառ դիմահարդարմամբ լուսանկար է հրապարակել

Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։  Երգչուհին վառ դիմահարդարմամբ է, գեղեցիկ հարդարված վարսերով։

Կադրին կից նա անգլերեն եւ հայերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․

«Առաջիկա օրերը բավական ծանրաբեռնված են լինելու՝ հյուրախաղեր տարբեր երկրներում, ելույթներ, մասնակցություն մի քանի կարևոր միջոցառումների և Արմատի նկարահանումներ:

Ինչպես միշտ մեր թիմը կփորձի մեր էջերի միջոցով լուսաբանել ընթացքը: Սկսում ենք վաղը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ