![]()
Չնայած ՌԴ խորհրդարանի բոլոր խմբակցությունները կառավարությանն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, բայց երկրի նախագահը դեմ է դրան։ Այս մասին նա ասել է Եկատերինբուրգում լրագրողների հարցերին պատասխանելիս։
Վրաստանի դեմ այդ արշավի պատճառը վրացական «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում հաղորդավարի հնչեցրած հայհոյանքներն են Վլադիմիր Պուտինի, նրա ծնողների հասցեին։ Այս մասին հարցին Պուտինը պատասխանել է․
«Մեկը մի բան դուրս է տվել՝ իրեն եսիմ ով երևակայելով»։
Ինչ վերաբերում է հնարավոր պատժամիջոցներին, Պուտինը դրանց դեմ է հանդես գալիս՝ Վրաստանի ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով։
![]()
«Հանուն Վրաստանի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման չէի անի այդպիսի քայլեր, որոնք կբարդացնեին մեր հարաբերությունները»,- ասել է Պուտինը։
![]()