Հայկ Սարգսյանը՝ Բաղրամյան 26 աղջիկներին տանելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին մամուլում իր վերաբերյալ առկա հրապարակումներին, այդ թվում՝ աղջիկներին Բաղրամյան 26 տանելուն։

Նա հերքեց խոսակցությունները, թե երբևէ աղջիկների է տարել Բաղրամյան 26։

Նախագահականից բացառում են, որ համացանցում տարածված հոլովակը, որտեղ աղջիկները «զբոսանքի են գնացել» Բաղրամյան 26, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այդ շենքում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ աղջիկների Բաղրամյան 26-ում հայտնվելու հետ կապված շրջանառվում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը, ով՝ ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նրանց ուղեկիցն է եղել:

«Հանրապետության նախագահի աշխատակազմը Բաղրամյան 26 հասցեում (ներկայումս՝ Բաղրամյան 26/1) գտնվող վարչական շենք տեղափոխվել է այս տարվա մարտից, շենք ելքն ու մուտքն իրականացվում է նախագահի աշխատակազմի ղեկավարի և Պետական պահպանության ծառայության պետի «Հանրապետության  նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը հաստատելու մասին» հրամանի համաձայն»,- ասաց ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը:

 

տեսանյութը՝ ArmLur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ