![]()
27-ամյա Ալիսա Քիրքը նորաձեւության հետեւից ընկնելով՝ փորձել է մեծացնել կուրծքը։ Կինը կրծքի մեծացման վիրահատության է ենթարկվել 2016 թվականին: Պատճառն ինքնագնահատականը բարձրացնելն էր: Վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը վատացել է, մասնավորապես, հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել:
Նա լիովին առողջ է եղել, սակայն վիճակն այնքան է վատացել, որ գրեթե կես տարի գամված է եղել անկողնուն: Կինը մոտ 50 անգամ դիմել է բժիշկների օգնության, սակայն անալիզները որեւէ լուրջ խնդիր չեն հայտնաբերել:
Հուսահատ կինը որոշել է իր խնդրի պատասխանը ստանալ համացանցում եւ սոցցանցերի միջոցով գտել է մի կնոջ, որը նմանատիպ խնդիր է ունեցել կրծքի մեծացման վիրահատությունից հետո: Դրանից հետո Ալիսան որոշել է հեռացնել կրծքի իմպլանտները:
![]()
![]()