Վալերիյ Օսիպյանի եղբորորդու ավտոմեքենան տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք

Համացանցում տարածվել էր ինֆորմացիա այն մասին, որ հուլիսի 6-ին՝ շաբաթ օրը, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդուն՝ Սեդրակ Օսիպյանին:

Ոստիկանության լրատվական բաժնից հերքեցին լուրը՝ տեղեկացնելով սակայն, որ նշված օրը Սեդրակ Օսիպյանը թույլ է տվել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում:

Արդյունքում Սեդրակ Օսիպյանին իր ավտոմեքենայով ուղեկցել են հատուկ պահպանվող տարածք։

Սեդրակ Օսիպյանը տուգանվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ