![]()
ԱՄՆ Միչիգան նահանգի 22-ամյա բնակիչ Բրոկ Բրաունը վերջերս ստացել է աշխարհի ամենաբարձրահասակ դեռահասի տիտղոսը: Այսօր նրա հասակը կազմում է 2,4 մետր:
Բրոկի հսկայական հասակի պատճառը Սոտոսի սինդրոմն է, որն ախտորոշվել է նրա մոտ 5 տարեկանում: Տղայի համար հագուստը պատվիրում են, նա քնում է 2 մետրանոց մահճակալում: Իր մարմնի զանգվածի բարձր ինդեքսի պատճառով նրա մոտ շաքարային դիաբետ է զարգացել:
Սինդրոմի պատճառով նա ի ծնե մեկ երիկամ ունի: Բացի այդ, 2,4 մետր հասակը եւ 220 կգ քաշը ողնաշարի կորության եւ սրտի վրա ծանրության պատճառ են դարձել:
Երիտասարդը երազում էր սպորտային ապրանքների խանութում աշխատել, եւ վերջապես նրա երազանքը կատարվել է: Նրան խանութում ճանաչում են բոլորը, եւ հաճախորդների ավելացման համար ղեկավարությունը մտադիր է կարիերայի աճի հնարավորություն տալ նրան:
![]()
![]()
![]()
![]()