![]()
Այսօր կյանքից անժամանակ հեռացել է 30-ամյա ծանրորդ Աղասի Աղասյանը: Նա ավտովթարի է ենթարկվել հուլիսի 4-ին, տեղափոխվել հիվանդանոց: Կյանքը փրկել չի հաջողվել:
Աղասի Աղասյանը ՀՀ բազմակի չեմպիոն է, Համաշխարհային ուսանողական խաղերի, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Նա կարիերան ավարտել էր ՀՀ 2017 թ. առաջնությունից հետո, որտեղ արծաթե մեդա էր նվաճեց: Սովորաբար հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում, սակայն այդ օրը կշռման արարողության ժամանակ պարզվել էր, որ մոտ 450 գրամ ավելի քաշ ունի, ու ստիպված էր եղել ելույթ ունենալ 94 կգ-ում:
Երկամարտում նա գրանցեց 344 կգ զիջելով Կարուշ Ղուկասյանին (350 կգ): Պոկում վարժությունն ավարտեց 154, իսկ հրումը՝ 190 կգ-ով: Վերջին՝ 190-կիլոգրամանոց, մոտեցման ժամանակ նա գլխավերեւում սովորականից երկար պահեց ծանրաձողը, վերջում էլ խաղակոշիկները թողեց հարթակին՝ ցույց տալով, որ ավարտում է մարզիկի կարիերան:
![]()