![]()
Բուշտերով թաղանթը, որով սովորաբար փաթեթավորում են փխրուն ապրանքները, բրիտանացի բժիշկներն օգտագործել են անհաս փոքրիկի կյանքը փրկելու համար, որը ծնվել էր 800 գրամ քաշով։
Փոքրիկ Մառլի Բրուքերը լույս աշխարհ է եկել հղիության 27-րդ շաբաթում, այսինքն՝ ժամանակից գրեթե 3 ամիս շուտ։ 19-րդ շաբաթում փոքրիկի մոր մոտ այտուցներ են առաջացել, իսկ եւս 5 շաբաթ հետո հղի կնոջ վիճակը կտրուկ վատացել է։
Տղան շատ թույլ էր, եւ բժիշկները վախենում էին, որ նա չի ապրի։ Նրա մաշկը թափանցիկ էր թվում։ Անհաս փոքրիկի մարմնի անհրաժեշտ ջերմությունը պահպանելու եւ զգայուն մաշկածածկը չվնասելու համար բժիշկները որոշեցին նրան փաթաթել բուշտերով թաղանթի մեջ։ 9 ամիս հիվանդանոցում մնալուց հետո փոքրիկ Մառլին գնացել է տուն։
![]()
Մառլին արդեն մեկ տարեկան է։ Որոշ առողջական խնդիրներ նրա մոտ մնացել են, բայց ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նրա բարդ ծնունդը, տղան լավ է աճում եւ զարգանում։
![]()