![]()
Այսօր` հուլիսի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոց է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Ժամը 12։30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորայր Թադևոսյանը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում կանխել են վիճաբանություն-ծեծկռտուքը։
Ճանապարհային ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ վիճում են և միմյանց փոխադարձ հարվածեր հասցում։ Ճանապարհային ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, հասցնում են նրանցից 3-ին վնասազերծել, որոնցից 1-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակում։
Աշտարակի բաժին է տեղափոխվել նաև INFINITI մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ Մյուս ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի։
Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննիչները պարզում են կռվի մասնակիցների, կրակոց արձակողի, վիրավորների և փախուստի դիմած անձանց ինքնությունը։
![]()
![]()