Կոչ եմ անում տեղադրել նման ոճով մեծ պաստառներ, Հայաստանի բոլոր խոշոր ճանապարհներին

Հայելի ՀակաԲլոգ ն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կոչ եմ անում` ՀՀ կառավարությանը, տեղադրել նման ոճով մեծ պաստառներ, Հայաստանի բոլոր խոշոր ճանապարհներին։Ես անձամբ անվճար, բարձր որակով կսարքեմ դիզայնը ու սիրով կնվիրեմ ձեզ` տպագրելու համար։
ՀԳ. Հավատացեք սա կփրկի բազում կյանքեր…

Հիշեցնենք, որ  հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը (ծնված 1962 թ.), մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ