![]()
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զով եղանակը հանրապետությունում կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում:
«Օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն»,- գրել է Սուրենյանը:
Հիշեցնենք, որ հանրապետության տարածքում` հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Երևան քաղաքում՝ հուլիսի 8-ին, 9-ին, 12-13-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()
![]()