Վրացական հեռուստաալիքով հայհոյել են Պուտինին և նրա մայրիկին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ ընդիմադիր Rustavi2 հեռուստաալիքի հաղորդավար Գերոգի Գաբունիայի ցենզուրայից դուրս հայտարարությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, սադրանք են ու միտված են երկրում անկայունություն ստեղծելուն:

«Այն, ինչ մենք այսօր տեսանք, զզվելի սադրանք է և փորձ՝ ապակայունացնելու մեր երկրի դրությունը: Սա անընդունելի է», -գրել է Բախտաձեն թվիթերյան իր էջում:

Rustavi2 հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, թե անընդունելի է ուղիղ եթերում հայհոյելը, չնայած ինքը կիսում է լրագրողի դիրքորոշումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ