«Սա դասական ՇԱՆՏՂՈՒԹՅԱՆ ամենավառ օրինակներից մեկն է…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Սա դասական «ՇԱՆՏՂՈՒԹՅԱՆ» ամենավառ օրինակներից մեկն է, երբ պատահարի մանրամասներին ծանոթանալուց հետո պարզվում է, որ իրականում կախված տղան բանակից վերադարձել էր 6 ամիս առաջ:

Թե որն էր Sputnik Armenia-ի նպատակը պատահարի մեջ բանակի անունը հոլովելը, կարծում եմ արդեն պարզ է բոլորին:

Ու սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ հայտնի աղբյուրներից սնվող լրատվական կայքն էժանագին մանիպուլյացիաներով փորձում է կառավարության վարկանիշը գցել:

Ու եթե մյուս լրատվական միջոցները դա անում են բացահայտ ու «խուժան» ձևով, ապա սրանք իրենց նպատակին հասնելու համար գործում են բավականին գրագետ, ինչն ավելի վտանգավոր է:

Բայց այս անգամ սրանց լկտիությունը սահմաններ չունի, անտեսելով հարզատների վիշտը՝ փորձեցին օգտագործել ինքնասպան եղած տղայի մահվան փաստը, Զինված Ուժերի անվան հետ խաղալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ