![]()
Այսօր Գյումրու Հայորդաց տանը (նախկինում կոչվել է Սպայի տուն) մեծ տոնակատարությամբ նշվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի 80-ամյակը։ Նրան շնորհավորելու էին եկել հոգևորականներ, արվեստագետներ, ռազմական գործիչներ, դասախոսներ․․․
Այն կազմակերպել էր «Շիրակ հայրենակցական միությունը», որի անդամ է նաև լեգենդար Կոմանդոսը։ Նրա ծննդյան տոնը սկսվեց աղոթքով, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Ավագյանի օրհնությամբ ու շնորհավորանքով։ Գեղանկարիչ, լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան Կոմանդոսին նվիրեց իր իսկ նկարը։
Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը նույնպես նկար նվիրեց՝ նշելով, որ ավագանու առաջին նիստում Կոմանդոսին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում կշնորհեն։
![]()
![]()
![]()
![]()
աղբյուրը՝ aravot.am
![]()