«2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր». Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է ներկայացրե Վրաստանում տեղի ունեցած վթարից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին և որոշեցինք նրանցից 3-ին վաղը առավոտյան տեղափոխել Հայաստան։

Մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Վերջիններիցս մեկի տեղափոխման հարցը կորոշենք վաղը առավոտյան. չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը։

Մեր դիվանագետները, ԱՆ և ԱԻՆ մասնագետները ամեն ինչ անում են տուժածների կյանքը փրկելու և Հայաստան տեղափոխելու համար»։

‼️ Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին և…

Posted by Arsen Torosyan on Sunday, July 7, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ