![]()
«Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կհասցնեն չտեսնված հզորության պատասխան հարվածներ»։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե կա սպառնալիք Վաշինգտոնին, նրանք այնպիսի գին կվճարեն, որը մինչ այժմ ոչ մի երկիր չի վճարել։ Հուսով եմ, որ սպառնալիք չկա։ Բայց մենք դրան լուրջ ենք վերաբերվում»,- ասել է ամերիկացի առաջնորդը լրագրողներին՝ պատասխանելով Վաշինգտոնին «անխուսափելի սպառնալիքի» հնարավորության մասին հարցին։
Նախագահը մամուլի հետ շփվել է Մանիլայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD, միավորում է Ավստրալիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ն և Ճապոնիան) երկրների առաջնորդների հետ հանդիպումից առաջ։
![]()