Գեղարքունիքում բախվել են Opel Zafira-ն եւ 60-ամյա վարորդի GAZ-33021-ը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Սաշիկ Զարգարյանի վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 QP 065 համարանիշի եւ Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Էդգար Աղաբեկյանի վարած Opel Zafira մակնիշի 4577 HT համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետեւանքով ԳԱԶ-33021-ը կողաշրջվել է, իսկ վարորդը տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ