Մայրը գոմում պարանով առաստաղից կախված է գտել որդուն

Շիրակի Մեծ Սեպասար գյուղում մայրը որդուն գտել է կախված վիճակում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ` հուլիսի 6–ին, մայրը իրենց գոմում պարանով առաստաղից կախված է գտել որդուն:

21–ամյա տղայի ծնողները նրան հասցրել են Աշոցքում գտնվող Տիրամայր Նարեկի հիվանդանոց, բայց երիտասարդն արդեն մահացած է եղել։

Կատարվածի պատճառների մասին վարկած կամ վարկածներ առայժմ հայտնի չեն։ Համագյուղացիները խոսում են, որ երիտասարդը վերջերս ինքնամփոփ էր դարձել։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ