Աննա Հակոբյանի սիրառատ լուսանկարը վարչեպետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։

Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո Պո Կունի և Սինգապուրի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հայկական փողոցի նորաբաց այգում տեղի է ունեցել «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, շրջայց կատարել հայկական ժառանգության թանգարանում: Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպել վերը նշված պետությունների հայ համայնքների ներկայացուցիչներին:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` վարչապետը ծակեպսակ է դրել Հիշողության պարտեզում կանգնեցված հայկական խաչքարի մոտ: Պարտեզում ամփոփված են նաև բազմաթիվ հայկական տապանաքարեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ