![]()
«Մերժվածը», «Թռիչք», «Հարսիկը»… Սրանք հայկական հեռուստաընկերություններով վերջին տարիներին ցուցադրվող հնդկական սերիալների անուններն են, որոնց հերոսներն եկան Հայաստան․․․իսկ թե ինչպես նրանց դիմավորեցին համերգի ժամանակ դիտեք տեսանյութում․
Հիշեցնենք, որ «Մերժվածը» հեռուստասերիալում Իչայի դերակատար Թինա Դատտան առաջին անգամ է Հայաստանում։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ գիտի Հայաստանի ու հայերի մասին՝ նա ասաց. «Կարծում եմ, որ իմ երկրպագուներն այստեղ շատ են և նկատեցի, նրանք եկել են իմ լուսանկարով շապիկներ հագած: Ես իսկապես անչափ ուրախ եմ այստեղ տեսնել իմ հայ լսարանի երկրպագուներին: Գիտեմ, որ հայերը շատ բարի են, դա էլ է այն պատճառներից մեկը, որ ես այսօր Հայաստանում եմ»:
![]()
Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային ևս առաջին անգամ էՀայաստանում։ Նրա խոսքով՝ շատ բան է ուզում հասցնել անել:
![]()