ՊԵԿ-ում քննարկվել է ՀՀ-ից մեկնող բեռնատարների հոսքի կարգավորմանն ուղղված ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանն ընդունել է «Global Alliance for Trade Facilitation» կազմակերպության տնօրեն Ֆիլիպ Իսլերի գլխավորած պատվիրակությանը։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կարգավորմանն ուղղված՝ երկկողմ համագործակցության շրջանակում հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագրի ընթացքը։

Նշվում է, որ երկուստեք կարևորվել է ծրագրի իրականացման առաջնահերթությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ