Հետաձգվել է պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը

ՀՀ նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացնելու նախագծի քննարկումը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում չկայացավ։

Հիմնական զեկուցող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նիստին չէր եկել։

«Առաջիկայում, երբ նախագիծը պատրաստ լինի օրակարգում ընդգրկվելու և քննարկվելու, հավելյալ կտեղեկացվի թե՛ հանրությանը, թե՛ հանձնաժողովին»,- ասաց հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որով վարչապետի, փոխվարչապետերի, նախագահի, ԱԺ պատգամավորների, դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրանային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ