Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Քրիստեն Միխալի հանդիպումը:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ինտենսիվ բնույթը՝ նշելով, որ վերջին ժամանակահատվածում երկկողմ բարձր մակարդակի շփումները դարձել են պարբերական: Կողմերը վստահություն են հայտնել, որ դա կնպաստի տարբեր ոլորտներում Հայաստան-Էստոնիա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ