Երևան քաղաքի խցանումները մեծամասամբ մենք ենք ստեղծում՝ չպահպանելով երթևեկության պարզագույն մի կանոն. Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով Երևանում առկա խցանումների պատճառների և դրանց լուծումների մասին:

«Խցանումները մեր կյանքից խլում են ժամանակ, նյարդեր ու ֆինանս, բոլորս բողոքում ենք, բայց Երևան քաղաքի խցանումները մենք ենք ստեղծում, 80-90 տոկոս դեպքերում մենք ենք մեղավոր՝ չպահպանելով երթևեկության կանոնների կետերից մեկը՝ պարզագույն կանոնի պահանջը չկատարելով»,- ասել է Խաչատրյանն ու մանրամասնել, թե որ կետի մասին է խոսքը:

Խաչատրյանը հավելել է, որ ոստիկանությունը պետք է վարչական ներգործության միջոցներ ձեռնարկի իր կողմից վերահսկվող մոտ 140 խաչմերուկում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ հրապարակմանն արձագանքել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ խախտումը, ի թիվս այլնի, կարող է լինել խցանման պատճառ, բայց դա չի կարող դիտարկվել որպես հիմնական պատճառ։

Ըստ խոսնակի՝ ՆԳՆ-ն Երևանի քաղաքապետարանի հետ բազմաթիվ վերլուծություններ է արել։ Ճանապարհային երթևեկության այդ խախտման վերաբերյալ Նարեկ Սարգսյանը նշել է, որ ՆԳՆ-ն ամիսներ շարունակ իրազեկում է քաղաքացիներին ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի պահանջը կատարելու վերաբերյալ և Ոստիկանությունն այս խախտման մասով արդեն ունի կայացրած բազմաթիվ որոշումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ