Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջին օրվա բանակցությունները տևել են 4,5 ժամ

Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ առաջին օրվա բանակցությունները․ դրանք տևել են 4,5 ժամ։

ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես հայտնել ենք, հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ են եղել, բայց դեռ շատ անելիքներ կան։

Աբու Դաբիի բանակցություններին զուգահեռ նա Փարիզում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ։

Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ Արևմուտքը կկարողանա Ուկրաինային տրամադրել միայն անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց հետ համաձայն կլինի նաև Ռուսաստանը․ հակառակ դեպքում դա չի աշխատի։

Լրատվամիջոցները նաև գրում են, որ ԱՄԷ-ում բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս գերիների լայնածավալ փոխանակման մասին։ Կողմերը, սակայն, պաշտոնական հայտարարություններ այդ կապակցությամբ չեն արել

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ