![]()
ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում ինֆարկտից մահանալու դեպքին և թեմայի շահարկումներին:
«Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի սգակիր ընտանիքին։
Քաղաքական ընդդիմությանը հորդորում եմ դադարեցնել իրենց թիմակցի մահը քաղաքական էժան շահարկումների օբյեկտ դարձնելը։ Ամեն ինչին չափ կա»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քրեակատարողական հիմնարկում սրտի կանգից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնություն։
Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։
![]()