![]()
«Կարծում եմ՝ քաջատեղյակ եք, որ Իրանը աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է և եթե ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, կա՞ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը, դեպի ուր կարող ենք արտահանել:
Այս մասին ասել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին՝ հավելելով, որ հարցի շուրջ քննարկումներ Երևանում եղել են:
«Բարեբախտաբար, պետք է նշեմ, որ այս հանձնախմբի շրջանակներում քննարկվել է էներգետիկ ոլորտի համագործակցության բոլոր ուղիները. դա կլինի գազի ոլորտին, էլեկտրաէներգիային, դիզվառելիքին, օդանավի վառելիքի ոլորտին վերաբերող հարցեր: Այս բոլոր հարցերը քննարկվել են, և դարձել երկու կողմի համար ընդունելի փաստաթուղթ, որը որ ստորագրվել է»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Երևանում համանախագահել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը։
Նիստի ընթացքում մասնակիցները անդրադարձ են կատարել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտների զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
![]()