![]()
«Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները»։
Այս մասին նա նշել է Անթալիայում ընթացող COP31 համաժողովում՝ հավելելով, որ հարցը քննարկվել է հայ գործընկերոջ հետ։ Ավարտված են Ալիջանի ավտոմոբիլային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները:
Ուրալօղլուի խոսքով՝ փոխադարձ համաձայնության դեպքում գործընթացը երկար չի տևի, և Անկարան սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական համաձայնությանը։
Հայկական կողմն էլ ավելի վաղ հայտարարել էր Մարգարայի անցակետի տեխնիկական պատրաստակամության մասին։
![]()