Նման խոսակցություններ, քննարկումներ չեմ ունեցել, չունեմ. Սիմոնյանը՝ քաղաքապետի աթոռին հավակնելու լուրերի մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով իր էջերում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ երևանյան խցանումների մասին տեսանյութի տարածումից հետո սկսված շահարկումներին:

Նա հայտնել է, որ ոչ ոք չգիտի՝ ինչ աշխատանք կամ ոլորտ է սպասվում հետագայում, սակայն քաղաքապետ դառնալու հավակնություններ չունի:

«Ես էլ, դուք էլ չգիտենք՝ ես հետագայում ինչ աշխատանք կունենամ ու ինչ ոլորտում կլինեմ մի տարի, 6 ամիս կամ 2 տարի հետո․ նման խոսակցությունները հիմա անտեղի են:

Երևանն ունի իր քաղաքապետը, նրա անունը Տիգրան Ավինյան է, քաղաքապետի աթոռին հավակնելու մասին խոսակցություններ, քննարկումներ չեմ ունեցել ու չունեմ»,- ասել է Սիմոնյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ