«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ …». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։ Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։

Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։

Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։

Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ